Գոյություն ունի ինչպես Կալիֆոռնիայի EITC (CalEITC), այնպես էլ դաշնային EITC։
Եթե ունեք ցածր եկամուտ և ցածր վարձատրվող աշխատանք, ապա կարող եք որակավորվել CalEITC-ի և/կամ դաշնային EITC-ի համար: Այս արտոնությունները ձեզ են վերադարձնում գումար կամ նվազեցնում են ձեր կողմից վճարվելիք հարկը:
CalEITC (Կալիֆոռնիայի Վաստակած եկամտահարկի արտոնություն)
Դուք կարող եք որակավորվել CalEITC-ի համար, եթե`
-
Լրացել է ձեր 18 տարին կամ ունեք որակավորվող երեխա
-
Վաստակել եք 30,000 ԱՄՆ դոլար կամ դրանից պակաս եկամուտ
CalEITC-ի՝ ձեզ տրամադրվող գումարի չափը կախված է ձեր ընտանիքի կարգավիճակից, եկամտից և ընտանիքի կազմից:
Չունե՞ք Սոցիալական ապահովության համար: Խնդիր չկա։ Առաջին անգամ Հարկ վճարողի անհատական նույնականացման համար (Individual Taxpayer Identification Number, ITIN) ունեցողները իրավասու են CalEITC-ին և YCTC-ին (Մանկահասակ երեխայի հարկային արտոնություն)` իրենց 2020թ․ հարկերը վճարելիս:
Որպես ծնող, դուք կարող եք որակավորվել նաև այլ արտոնությունների համար, ինչպիսին է, օրինակ, Երեխայի համար տրվող դաշնային հարկային արտոնությունը (CTC):
* Նշում. ITIN ունեցողները որակավորվում են միայն CalEITC-ի և նահանգային YCTC-ի համար, այլ ոչ դաշնային EITC-ի կամ CTC-ի համար:
Անհրաժեշտ է իմանալ. Պետք չէ գումար ներդնել CalEITC-ին, YCTC-ին և դաշնային EITC-ին՝ վերջիններից ընդհանուր առավելագույն գումար ստանալու նպատակով, քանի որ արտոնությունների փուլը փոփոխվում է՝ կախված եկամտի տարբեր մակարդակներից։
Օգտվեք մեր CalEITC հաշվիչից` տեսնելու համար՝ արդյո՞ք որակավորվում եք և հաշվարկեք ձեր արտոնության չափը` կտտացնելով այստեղ:
Արդյո՞ք անցյալ տարի իրավասու էի։
Գիտե՞ք արդյոք, որ կարող եք փոփոխել հարկային հայտարարագրերը նախորդ երեք տարիների կտրվածքով, եթե պարզեք, որ իրավասու եք այն հարկային արտոնություններին, որոնց ի սկզբանե չեք դիմել: Լավ նորություն․ Դուք դեռ կարող եք ստանալ այս վերադարձելի արտոնությունը: Մեկնարկի համար կտտացրեք այստեղ:
Բայց նախևառաջ աչքի անցկացրեք ստորև բերված աղյուսակը՝ պարզելու, թե արդյո՞ք իրավասու եք, և որքան գումարի դեպքում կարող եք որակավորվել 2019 թվականին:
Դաշնային EITC
Վաստակած եկամտահարկի դաշնային արտոնությունը (EITC) դաշնային հարկային արտոնություն է աշխատող անձանց համար, ովքեր ցածրից միջին եկամուտ են ունեցել: Ի տարբերություն CalEITC-ի՝ որակավորվում են միայն Սոցիալական ապահովության համարներ ունեցող անձինք: Որակավորվելու դեպքում դուք կարող եք տեսնել նվազեցված հարկային հաշիվ կամ ավելի մեծ չափով գումարի վերադարձ:
Եվ քանի որ համավարակի պատճառով բազմաթիվ մարդիկ տուժել են տնտեսապես, դաշնային կառավարությունը թույլ է տալիս օգտագործել ձեր 2020թ․ կամ 2019թ․ վաստակած եկամուտները՝ դաշնային EITC-ին որակավորվելու համար: Ձեր վերադարձի գումարը հաշարկելու համար օգտվեք մեր հաշվիչից:
Դուք կարող եք որակավորվել դաշնային EITC-ի համար, եթե՝
- Դուք (կամ ձեր կողակիցը՝ համատեղ հայտարարագիր ներկայացնելիս) հարկային տարվա ավարտին առնվազն 25 տարեկան եք, բայց չի լրացել ձեր 65 տարեկանը, ԵՎ
- Դուք (կամ ձեր կողակիցը՝ համատեղ հայտարարագիր ներկայացնելիս) և որակավորվող երեխաներն ունեն Սոցիալական ապահովության համար, ԵՎ
- Դուք (կամ ձեր կողակիցը՝ համատեղ հայտարարագիր ներկայացնելիս) ունեք ձեր հիմնական տունը Միացյալ Նահանգներում` հարկային տարվա կեսից ավելին ընկած ժամանակահատվածում, ԵՎ
- Դուք (կամ ձեր կողակիցը՝ համատեղ հայտարարագիր ներկայացնելիս) հանդես չեք գալիս որպես խնամառու և որակավորվող երեխա մեկ այլ անձի հայտարարագրում, ԵՎ
- Դուք ամուսնացած չեք և դիմում եք առանձին, ԵՎ
- Հարկային տարվա ձեր ներդրումային եկամուտը 3,650 ԱՄՆ դոլար է կամ դրանից պակաս, ԵՎ
- Դուք վաստակել եք առնվազն 1 ԱՄՆ դոլար եկամուտ և ոչ ավելի, քան ՝
Որակավորման համար ընդգրկված երեխաները
Դաշնային EITC-ի մասին ավելին իմացեք այստեղ:
Խնդրում ենք նկատի ունենալ հետևյալը․
Դաշնային EITC-ն սահմանում է հատուկ կանոններ զինծառայողների, հոգևորականության և հաշմանդամություն ունեցող որոշ անձանց համար:
Նշում. Հարկային արտոնությունները, ինչպես CalEITC-ն և EITC-ն, չեն համարվում հանրային նպաստներ, համաձայն ԱՄՆ Քաղաքացիության և ներգաղթի ծառայությունների պետական գանձման կանոնների: