Ի՞նչ է Golden State Stimulus-ը։

Կալիֆոռնիան աջակցում է ցածր եկամուտ ունեցող բնակիչներին՝ միանվագ վճարելով 600 ԱՄՆ դոլար այն հարկատուներին, ովքեր իրավասու են Կալիֆոռնիայի Վաստակած եկամտահարկի արտոնությանը (CalEITC) 2020թ հարկային տարվա ընթացքում: Իրականացվում է նաև 600 ԱՄՆ դոլարի չափով վճարում այն հարկատուներին, ովքեր իրենց հարկերը ներկայացնում են Հարկ վճարողի անհատական նույնականացման համարով (ITIN) և 2020թին վաստակել են 75,000 ԱՄՆ դոլար կամ դրանից պակաս:

Որպեսզի իրավասու լինեք որակավորվելու Golden State Stimulus-ին, ապա

Ձեր՝ 2020թ եկամուտը չպետք է գերազանցի 30,000 ԱՄՆ դոլարը։

Եթե 2020թին 30,000 ԱՄՆ դոլարից պակաս գումար եք վաստակել, դուք, հավանաբար, իրավասու կլինեք որակավորվելու Golden State Stimulus-ին։ Այս հարկային սեզոնին անպայմանորեն դիմեք CalEITC-ի համար, որպեսզի իրավասու լինեք ստանալու ձեր GSS վճարումը:

ԿԱՄ

Հարկերը ներկայացնում եք Հարկ վճարողի անհատական նույնականացման համարով (ITIN), և 2020թին 75,000 ԱՄՆ դոլար կամ դրանից պակաս գումար եք վաստակել։

Եթե ձեր հարկերը ներկայացնում եք Հարկ վճարողի անհատական նույնականացման համարով (ITIN), և եթե 2020թին վաստակել եք 75,000 ԱՄՆ դոլար կամ դրանից պակաս, ապա դուք իրավասու եք ստանալու 600 ԱՄՆ դոլար վճար, նույնիսկ եթե դուք իրավասու չեք որակավորվելու CalEITC-ին: Եթե ձեր հարկերը ներկայացնեք ITIN-ով և որակավորվեք CalEITC-ին 2020թ.-ին, հնարավոր է, որ ստանաք միանվագ 1200 ԱՄՆ դոլարի չափով վճարում: Իմացեք ավելին CalEITC-ին դիմելու մասին որպես ITIN ունեցող անձ։

 

Դուք պետք է ներկայացնեք ձեր հարկերը մինչև 2021թ հոկտեմբերի 15-ը։

Եթե դուք ունեցել եք եկամուտ 2020թ.-ին, և իրավասու եք որակավորվելու CalEITC-ին, ապա պետք է ձեր՝ 2020թ հարկային հայտարարագրերը ներկայացնեք մինչև 2021թ հոկտեմբերի 15-ը, որպեսզի ստանաք ձեր GSS վճարը:

Պետք է լինեք Կալիֆոռնիայի բնակիչ

Վճարման օրը դուք պետք է լինեք Կալիֆոռնիայի բնակիչ։

Պետք է լինեք 18 տարեկան կամ ավելի բարձր տարիքի 2020թ դեկտեմբերի 31-ի դրությամբ:

 

Մեկ այլ անձի հարկային հայտարարագրում չեք նշվում որպես խնամառու:

 

Եթե դուք որակավորվեք CalEITC-ին, ապա դուք, հավանաբար, իրավունք կստանաք որակավորվելու Golden State Stimulus-ին։

Հաշվարկեք ձեր EITC արտոնությունը այստեղ

 

?
This includes wages, salaries, tips, and other employee compensation if such amounts are subject to California withholding. It also includes money you earned from self-employment.
ERROR

Հարցեր

 

Ե՞րբ կստանամ վճարումը։

Դուք ձեր վճարումը կստանաք ձեր պետական հարկերը ներկայացնելուց և մշակելուց 45-60 օր անց։ Ակնկալվում է, որ վճարումների մեկնարկը կտրվի 2021թ մարտին:

 

Ի՞նչ անեմ, եթե դեռ հարցեր ունեմ Golden State Stimulus-ի հետ կապված։

Այցելեք Franchise Tax Board վեբ կայք այստեղ՝ ավելին իմանալու համար։